Jump to content

Քրիստիան Ստուանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Ստուանի
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Տալա (Ուրուգվայ), Canelones Department, Ուրուգվայ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Քրիստիան Ստուանի (իսպ.՝ Christian Ricardo Stuani Curbelo, հոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1][2][3], Տալա (Ուրուգվայ), Canelones Department, Ուրուգվայուրուգվայացի ֆուտբոլիստ Ժիրոնա ՖԱ-ի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Ստուանին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Դանուբիո ՖԱ»-ում 2004 թվականին։ 2005 թվականին վարձակալությամբ տրվել է «Բելյա Վիստա»-յին, որտեղ իրեն փայլուն է դրսևորում, մրցաշրջանի կեսից խփելով 14 խաղում 12 գոլ։ «Դանուբիո»-ն վարձակալությունից վերադարձրեց իր հարձակվողին և չսխալվեց — 2006/07 մրցաշրջանում Ստուանին օգնեց իր ակումբին դառնալ Ուրուգվայի չեմպիոն։

2008 թվականի հունվարի 4-ին իտալական «Ռեջինա»-ն հայտարարեց 22-ամյա խաղացողի գնման մասին։ 1,5 տարվա մեջ Իտալիայում Ստուանին կարողացավ խփել ընդամենը 1 գոլ 17 խաղում։ 2009 թվականի օգոստոսի 4-ին «Ռեջինա»-ն վարձակալությամբ խաղացողին տալիս է իսպանական ակումբ սեգունդայի «Ալբասետեին»։ Իսպանիայում շատ հաջողակ մրցաշրջան էր` նա 40 խաղում նա խփեց 23 գոլ իր թիմի օգտին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը որպես Սեգունդայի 2009/10 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Հաջորդ մրցաշրջանում Ստուանին վարձակալությամբ հանդես եկավ եկավ իսպանիայի առաջնությունում «Լեվանտե»-ի կազմում։ Նրա արդյունավետությունը փոքր-ինչ ընկավ` 30 խաղում 8 գոլ։ 2011/12 մրցաշրջանում Ստուանին երրորդ անգամ անընդմեջ տեղափոխվում է իսպանական ակումբ Ռասինգ վարձատրությամբ Սանտանդերից, որտեղ մեկ տարվա ընթացքում 32 խաղում կարողանում է խփել 9 գոլ։

2012 թվականի ամռանը Ստուանիի պայմանագրը «Ռեջինա»-ի հետ վերջանում է և ուրուգվայցին պաշտոնապես կնքեց 4-ամյա պայմանագիր Էսպանյոլի հետ։ Սեպտեմբերի 2-ին առաջին խաղով մրցում էր իր նախկին թիմի «Լեվանտե»-ի դեմ, իսկ առաջին գոլը խփել է հոկտեմբերի 21-ին երբ հաղթանակ կորզեցին «Ռայո Վալեկանո»-ից (3:2)։

2015 թվականի հուլիսի 14-ին ուրուգվայցին երկու տարով պայմանագիր է կնքում անգլիական ակումբ «Միդլսբրո»-ի հետ, որը ներկայացնում էր Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը[4]։ 2016 թվականի մայիսի 7-ին վերջնական խաղում Ստուանին գոլ է խփում Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դարպասին, և այդ խաղում խաղալով ոչ ոքի (1:1) հնարավորություն է տալիս իր թիմին դուրս գալ Անգլիայի Պրեմիեր Լիգա[5]։ 2016 թվականի օգոստոցի 16-ին, Պրեմիեր Լիգայի իր առաջին խաղում հյուրի վիճակում դուբլ է ձևակերպում Սանդերլենդի հետ խաղում և օգնում է իր թիմին հաղթանակ կորզել 2:1 հաշվով[6]։

Անցկացնելով երկու մրցաշրջան Անգլիայում, 2017 թվականի հուլիսին Ստուանին վերադառնում է Իսպանիա, 3-տարվա պայմանագիր կնքելով Լա Լիգայի նորեկների` «Ժիրոնա»-ի հետ[7]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 14-ին Քրիստիան Ստուանին առաջին անգամ խաղաց ՈՒրուգվայի հավաքականի կողմից, փոխարինելով Լուիս Սուարեսին 85-րդ րոպեին ընդդեմ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Ընկերական խաղում (3:1)[8]։ 2013 թվականի օգոստոսի 13-ին Ստուանին խաղաց 22-րդ րոպեին Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ, որը նույնպես վերջացավ Սելեստեի հաղթանակով 4:2 հաշվով[9]։

Տիտղոսներ և ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. Cristhian Stuani: Middlesbrough cleared to sign Espanyol striker, BBC Sport (7 августа 2015)
  5. Middlesbrough 1-1 Brighton & Hove Albion, BBC Sport (7 мая 2016)
  6. Sunderland 1-2 Middlesbrough, BBC Sport (21 августа 2016)
  7. Cristhian Stuani joins Girona from Middlesbrough, Sky Sports (21 июля 2017)
  8. «Польша — Уругвай — 1:3» (անգլերեն). soccerway.com. 14 ноября 2012. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Япония — Уругвай — 2:4» (անգլերեն). soccerway.com. 14 августа 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Ստուանի» հոդվածին։